Բաժին. Տնտեսական

Կոկա-Կոլան Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 27-րդն է

2015 թվականին Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 3 մլրդ 942.16 մլն ՀՀ դրամի հարկեր ու պետական տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 27-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են Պետական Եկամուտների Կոմիտեի հրապարակած տվյալները:

Ըստ հրապարակված պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա համեմատ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի կողմից վճարված հարկերը փոքր-ինչ կրճատվել են: 2014 թվականին ընկերությունը մեր երկրի պետական բյուջե էր վճարել 3 մլրդ 951 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր:

Հարկ է նշել, որ պետբյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են անուղղակի հարկերը (շուրջ 2 մլրդ 456 մլն ՀՀ դրամ):

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթոլինգ Քոմթնի Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է1995 թվականին: Զբաղվում է հյութերի, նեկտարի, էներգետիկ և սպորտային ըմպելիքների, թեյի արտադրությամբ: Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է հետևյալ ապրանքային նշանները՝  COCA-COLA (արտադրող), BONAQUA (արտադրող), SPRITE (արտադրող), FANTA (արտադրող), ДОБРЫЙ (Ռուսաստան, ներմուծող), RICH (Ռուսաստան, ներմուծող), NESTEA  (Ռուսաստան, ներմուծող), POWERADE (Ռուսաստան, ներմուծող), BURN (Վրաստան, ներմուծող), SCHWEPPES (Վրաստան, ներմուծող):

Share