Բաժին. Տնտեսական

Երվանդ Զախարյանն ընդունել է Վրաստանի և Չեխիայի դեսպաններին

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ` փետրվարի 5-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին։

Բարձր գնահատելով դեսպանի ավանդը հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում` նախարարը հույս հայտնեց, որ նույնը կշարունակվի նաև հետագայում։ Անդրադառնալով էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությանը՝ Ե. Զախարյանը նշեց, որ դրանք հաջողությամբ զարգանում և ընդլայնվում են։ Տարածաշրջանային ինտեգրացման շրջանակներում ակնկալվում են մի շարք կարևոր նախագծեր, որոնց հաջող իրականացումը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերի փոխգործակցությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Իրան-Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծմանը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Կարևորելով անցած տարվա վերջին Երևանում ստորագրված քառակողմ հուշագիրը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև՝  Ե. Զախարյանը հույս հայտնեց, որ այն հիմք կհանդիսանա համագործակցության հետագա ընդլայնման համար։

Share