Բաժին. Տնտեսական

Երևանի կոնյակի գործարանը՝ խմիչքների արտադրության ոլորտի խոշոր հարկատու

2015 թվականին Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի պետական բյուջե է վճարել 4 մլրդ 929.6 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր` հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 18-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ վճարված հարկերի 2 մլրդ 617.18 մլն ՀՀ դրամը կազմել են անուղղակի հարկերը, 1 մլրդ 743.9 մլն ՀՀ դրամը՝ ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը: Հարկ է նշել, որ վճարված հարկերի ցուցանիշով Երևանի կոնյակի գործարանը խմիչքների արտտադրության ոլորտում առաջին տեղում է:

Նշենք նաև, որ 2014 թվականին Երևանի կոնյակի գործարանը մեր երկրի պետական բյուջե էր վճարել 7,03 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: 2013 թվականին վճարված հարկերը կազմել էին 4,68 մլրդ ՀՀ դրամ:

Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թվականին:1998 թվականին գործարանը սեփականաշնորհվել է և մտել Pernod Ricard միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը գնահատվում է 30 մլն ԱՄՆ դոլար։

Share