Բաժին. Տնտեսական

Երևանում մեկնարկել է ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ գործարար համաժողովը

Փետրվարի 11-ին Երևանում մեկնարկել է «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողովը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի և Հայաստանում Չեխիայի դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված գործարար համաժողովի նպատակն է հայ-չեխական առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Միջոցառումը կազմակերպվել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի` Հայաստան այցի շրջանակում:

Նախարար Յան Մլադեկի հետ Հայաստան են ժամանել Չեխիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը, տնտեսական պալատի փոխնախագահը, չեխական 27 ընկերությունների ներկայացուցիչներ։

Չեխ գործարարները ներկայացնում են բանկային և ներդրումային, արտահանման վարկային ապահովագրության, բիզնես խորհրդատվության, տրանսպորտային միջոցների, փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորումների, Էլեկտրաէներգիայի, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ:

Հայաստանի զարգացման հիմնադրամը համաժողովի շրջանակում կազմակերպել է նաև երկրի օրենսդրության, գործարար և ներդրումային միջավայրի շնորհանդեսը:

Share