Բաժին. Տնտեսական

Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Ինգվար Կամպրադ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է վիդեոպատմություններ աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ գործարարների մասին: Այս վիդեոպատմությունների հիման վրա «Բիզնես 24»-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ առանձնացնելով ամենահայտնի գործարարներին և նրանց մասին առավել ուշագրավ փաստերն ու թվերը:

Ինգվար Կամպրադ

Ըստ Fores-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 497-րդն է, ընդհանուր կարողությունը՝ 3,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինգվար Կամպրադը IKEA ընկերության հիմնադիրն է: Նա սկսել է բիզնեսով զբաղվել դեռ մանկուց՝ գնելով և վերավաճառելով լուցկիներ, նաև զբաղվելով ամանորյա զարդերի, գրիչների, մատիտների, ձկան և սերմերի վաճառքով: Ստացված գումարները նա խնայողաբար հավաքում էր և արդեն 17 տարեկանում հիմնում է IKEA ընկերությունը, որը  սկզբնական շրջանում սկսում է զբաղվել տարբեր ապրանքների վաճառքով և փոստային առաքմամբ: Հետագայում Կամպրադը գնում է շվեդական հին գործարան և սկսում զբաղվել էժան կահույքի արտադրությամբ, որն էլ հետագայում դառնում է IKEA ընկերության հիմնական ուղղվածությունը:

1951 թվականին լույս է տեսնում IKEA-ի կողմից արտադրվող կահույքի առաջին կատալ ոգը: 1953 թվականին շվեդական Էլմկուլտ քաղաքում բացվում է IKEA-ի առաջին խանութը:

Այսօր IKEA ընկերությունը ղեկավարում են Կամպրադի որդիները:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share