Բաժին. Տնտեսական

Կաթնամթերքի արտադրության ծավալները Հայաստանում 2015թ․-ին

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ին Հայաստանում արտադրվել է 447.9 մլն լիտր կաթ, ինչը 2014թ․-ի համանման ցուցանիշից ավել է 4.2%-ով։

Միևնույն ժամանակ մածունի արտադրության ծավալներն աճել են 30.7%-ով և կազմել 6 170.2 տոննա։ Պանրի արտադրության ծավալներն աճել են 1.5%-ով և կազմել 18 592.5 տոննա։ Թթվասերի արտադրության ծավալների աճը կազմել է 53.1%՝ արձանագրվել է 6 062.9 տոննա ցուցանիշը։ Կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 7.3%-ով և կազմել 989.4 տոննա։

Share