Բաժին. Տնտեսական

Ուկրաինան արգելել է ռուսական բեռնատարների տրազիտը

Ուկրաինայի կառավարության որոշման համաձայն ժամանակավորապես արգելվել է ռուսական բեռնատարների տրանզիտը երկրի տարածքով։ Որոշումն ընդունվել է Ռուսաստանի կողմից ուկրաինական բեռնատարների տրանզիտի արգելքին ի պատասխան։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Ուկրաինայի արևմուտքում հակառուսական ակտիվիստների կողմից արգելափակվում էին ռուսական բեռնատարարները։ Տվյալների համաձայն Ուկրաինայում դադարեցվել էր 152 բեռնատարի ընթացք։ Ուկրաինական իշխանությունների պասիվ դիրքորոշման պատճառով Ռուսաստանը ժամանակավորապես արգելեց ուկրաինական բեռնատարարների տրազիտը, ինչին էլ հետևեց Ուկրաինայի պատասխանը։

Նշենք նաև, որ Ուկրաինայով երթևեկող ռուսական բեռնատարների քանակը կտրուկ աճել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Լեհաստանը չէին կարողացել համաձայնության գալ բեռնափոխադրումների հարցում։

Share