Բաժին. Տնտեսական

Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենահաջողակ մարդու՝ Ուորեն Բաֆեթի մասին (մաս 1)

Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսիստն է, ամենահաջողակ ներդրողն ու ամենահարուստ մարդկանցից մեկը: Ամերիկյան Business Insider պարբերականը հավաքել և ներկայացրել է Ուորեն Բաֆեթի մասին հետաքրքիր փաստեր, որոնք «բացահայտում են» նրա հաջողության և հարստության գաղտնիքները.

– Արդեն 11 տարեկանում, ի տարբերություն իր հասակակիցների, Ուորեն Բաֆեթը լուրջ նպատակներ էր իր առջև դրել: Նյու Յորքի ֆոնդային բորսայի անդամների հետ իր պատահական ծանոթությունից հետո՝ Բաֆեթը որոշել էր, որ իր կյանքը կառուցելու է փողի շուրջ: Եվ մինչ այսօր էլ Բաֆեթը չի դադարում պայքարել՝ կյանքի տարբեր փուլերում սահմանած իր նպատակների հասնելու համար:

– Իր առաջին արժեթուղթը Բաֆեթը գնել էր 11 տարեկանում (Նկարում այն տունն է, որտեղ մեծացել է ապագա միլիարդատերը):

– Պատանեկան տարիքում Բաֆեթն ամսական աշխատում էր 175 ԱՄՆ դոլար՝ ավելին, քան իր ուսուցիչների աշխատավարձն էր: 16 տարեկանում Ուորեն Բաֆեթն արդեն կուտակել էր 53 հազար ԱՄՆ դոլար՝ թերթեր բաժանելով, նամականիշներ և գոլֆի գնդակներ վաճառելով:

– Ուորեն Բաֆեթին մերժել են սովորել Հարվարդի բիզնես դպրոցում:

– Երտասարդ տարիքում Բաֆեթը երազում էր աշխատել Բենիամին Գրահանի մոտ, սակայն նրա առաջին փորձը ձախողվում է՝ հարցազրույցից հետո Գրահանը մերժում է: Բաֆեթը, սակայն, չի հանձնվում և վերջիվերջո աշխատանքի է անցնում Գրահանի մոտ:

– Երիտասարդ տարիքում Բաֆեթը վախենում էր հրապարակային ելույթներից: Իր այդ վախը հաղթահարելու նպատակով Բաֆեթը 21 տարեկանում վճարում է 100 ԱՄՆ դոլար և մասնակցում Դեյլ Քարնեգիի՝ հրապարակային խոսքի վարպետության դասընթացին: Շնորհիվ այս դասընթացի Բաֆեթը ձեռք է բերում վստահություն: Այն Բաֆեթին օգնում է նաև ամսունության առաջարկ անել իր կնոջը: 

– Այն տունը, որտեղ այսօր ապրում է Ուորեն Բաֆեթը, գտնվում է Օմահայում, Նեբրասկա նահանգում։ Բաֆեթն այն գնել էր 1956 թվականին՝ 31.5 հազար ԱՄՆ դոլարով: Այժմ այդ նույն թաղամասում տների միջին գինը կազմում է 2.5 մլն ԱՄՆ դոլար: 

– Բաֆեթը նորագույն տեխնոլոգիաների սիրահար չէ: Իր գրասեղանին նա չունի համակարգիչ և սմարթֆոնների փոխարեն նախընտրում է սովորական հեռախոս: Բաֆեթի գրասենյակն առանձնանում է մեծ ու հարուստ գրապահարանով: Իր կյանքի ընթացքում Բաֆեթն ուղարկել է միայն մեկ Էլ.հաղորդագրություն, այն էլ՝  Microsoft ընկերության իր գործընկերոջը:

– Իր օրվա մեծ մասը Բաֆեթը նվիրում է ընթերցանությանը:

– ՈՒորեն Բաֆեթը  Coca-Cola-ի մեծ սիրահար է:

Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենահաջողակ մարդու՝ Ուորեն Բաֆեթի մասին (մաս 2)-ը կարդալու համար սեղմեք այստեղ: 

Share