Բաժին. Տնտեսական

2015թ.-ին մեր երկրի միջազգային պահուստներն աճել են շուրջ 282 մլն դոլարով

Կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թվականին մեր երկրի միջազգային պահուստների դինամիկան ներկայացնող վիճակագրություն:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու տարվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 771.2 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը աճել է: 2015 թվականի սկզբին մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1 մլրդ 489,44 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, 2015 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ միջազգային պահուստները կազմել էին մոտ 1 մլրդ 625 մլն ԱՄՆ դոլար, հունիս ամսվա վերջի դրությամբ՝ 1 մլրդ 598,7 մլն ԱՄՆ դոլար, իսկ առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ 1 մլրդ 491 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ հրապարակված վիճակագրության՝  մեր երկրի համախառն միջազգային պահուստների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով ակտիվները (մասնավորապես՝ արժեթղթեր):

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի համախառն միջազգային պահուստները կրճատվել էին շուրջ 762 մլն ԱՄՆ դոլարով կամ մոտ 34%-ով:

Share