Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի միլիարդատերերը – 2016

Ամերիկյան հայտնի Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանիշը: Ինչպես և անցյալ տարիներին, այս տարի ևս այն գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվել է շուրջ $75 մլրդ:

Վարկանիշի երկրորդ տեղում Zara, Massimo Dutti և մի շարք այլ հայտնի բրենդներ ներկայացնող Inditex ընկերության հիմնական սեփականատեր իտալացի Ամանսիո Օրտեգան է, ում կարողությունը Forbes-ը գնահատել է $67 մլրդ:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջին եռյակը եզրափակում է ամերիկացի հայտնի ներդրող և ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը՝ $60.8 մլրդ կարողությամբ:

Մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը աշխարհի միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է չորրորդ տեղը: Նրա կարողությունը կազմում է $50 մլրդ:

Հինգերորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոնն է՝ $45.2 մլրդ կարողությամբ:

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը աշխարհի հարուստ մարդկանց վարկանիշում 6-րդն է: Forbes-ը Ցուկերբերգի կարողությունը գնահատել է $44.6 մլրդ:

Վարկանիշի 7-րդ տեղում ամերիկյան Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնն է՝ իր $43.6 մլրդ կարողությամբ:

Մայքլ Բլումբերգը, իր $40 մլրդ կարողությամբ հայտնվել է վարկանիշի 8-րդ հորիզոնականում:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին տասնյակի վերջի երկու հորիզոնականներում հայտնվել են Չարլզ և Դեյվիդ Կոխ եղբայրները՝ յուրաքանչյուրը $39.6 մլրդ կարողությամբ:

Աշխարհի միլիարդատերերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

Share