Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործազուրկների 25%-ը մինչև 30 տարեկան երիտասարդներ են

Հունվար ամսվա արդյունքներով՝ մեր երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 77,5 հազար մարդ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ հաշվառված գործազուրկների 25%-ը մինչև 29 տարեկան երիտասարդներ են: Այսպես, որպես գործազուրկ պաշտոնապես գրանցված և ակտիվ աշխատանք փնտրող մարդկանց 2%-ը ներկայացրել են 16-19 տարիքային խումբը, մոտ 10%-ը՝ 20-24 տարիքային խումբը, 13%-ը՝ 25-29 տարիքային խումբը, 15%-ը՝ 30-34 տարիքային խումբը, 25%-ը՝ 35-44 տարիքային խումբը,  20%-ը՝ 45-54 տարիքային խումբը, իսկ 15%-ը՝ 55-ից բարձր տարիքային խումբը:

Միևնույն ժամանակ, պաշտոնապես գրանցված գործազուրկների 53%-ը ունեցել է միջնակարգ ընդհանուր կրթություն, 19%-ը՝ թերի բարձրագույն, 13%-ը՝ հետբուհական բարձրագույն:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների 70%-ը կանայք են:

Share