Բաժին. Տնտեսական

Ռուսական Polymetal-ը ձեռք է բերում Կապանի լեռնահարստացման կոմբինատը

Polymetal International plc ռուսական հանքարդյունաբերական ընկերությունը համաձայնագիր է կնքել Dundee Precious Metals Kapan (Կապանի լեռնահարստացման կոմբինատ) ընկերության ձեռք բերման մասին։ Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 25 մլն դոլար, որից 10 մլն դոլարը կվճարվի փողով, իսկ 15 մլն դոլարը՝ Polymetal-ի բաժնետոմսերով, բացի դրանից Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր Dundee Precious Metals Inc ընկերությունը կստանա 2% ռոյալթի՝ կոմբինատի զուտ եկամուտից։

Գործարքի իրականացման համար դեռևս պահանջվում է ՀՀ կարգավորող մարմինների համաձայնությունը։ Սպասվում է, որ գոծարքը կփակվի այս տարվա երկրորդ կեսին։

Հիշեցնենք նաև, որ մինչ այս Պոլիմետալը «Գլոբալ Մեթալզից» ձեռք էր բերել Մեղրիին կից գտնվող Լիճքվազ ոսկու հանքավայրը։ Պոլիմետալից հայտնել են, որ Լիճքվազի հումքը ևս կվերամշակվի Կապանի կոմբինատում։

Share