Բաժին. Տնտեսական

2016թ.-ին Ռուսաստանի տնտեսությունը կշարունակում իր անկումը, և ռուբլին կշարունակի մնալ արժեզրկված

Ընթացիկ տարում Ռուսաստանի տնտեսական անկումը կշարունակվի՝ միջինում կազմելով մոտ 1.8%: Նման կանխատեսում են ներկայացրել ՀՀ Կենտրոնական բանկի վերլուծաբանները:

Ըստ հրապարակված կանխատեսումների՝  Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկեր-երկրի նտեսությունը դրական աճի տիրույթ կվերադառնա միայն 2017 թվականի կեսերից և արդեն 2017 թվականի վերջում տնտեսական աճը կկազմի շուրջ 1.4%:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները, տնտեսական թույլ ակտիվությունը հիմնականում պայմանավորված է նավթի ցածր գների պահպանմամբ, որի պարագայում ռուսական ռուբլին կշարունակի արժեզրկված մնալ և, հետևաբար, գնաճը կպահպանվի բարձր մակարդակներում:

Այնուամենայնիվ, միջնաժամկետ հատվածում սպասվում է գնաճի նվազման միտում՝ ի հաշիվ քաղաքականության տոկոսադրույքները բարձր պահպանելու, և միայն կանխատեսվող հորիզոնի վերջում գնաճը կմոտենա միջնաժամկետ նպատակային 4% ցուցանիշին:

Նշենք, որ 2015 թվականին Ռուսաստանի տնտեսության անկումը կազմել էր 4.0%:

Share