Բաժին. Տնտեսական

Փետրվարին սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում

Փետրվարին, հունվարի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գնանկումով:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ հաշվետու ամսում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները նվազել են 2.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ:

Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա փետրվարին, 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 100.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.9%, ծառայությունների սակագներինը՝ 100.7%:

Միևնույն ժամանակ, 2016 թվականի փետրվարին, 2015 թվականի փետրվարի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 98.3%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 94.6%, ոչ պարենային ապրանքներինը` 99.9%, ծառայությունների սակագներինը` 103.4%, իսկ հունվար-փետրվարին՝ 2015 թվականի հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 98.9%, 95.6%, 100.8% և 103.4%:

Share