Բաժին. Տնտեսական

85-ամյա Ջորջ Սորոսն աշխարհի միլիարդատերերի վարկանիշում 23-րդն է

Ներդրումային աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ 85-ամյա Ջորջ Սորոսը, աշխարհի միլիարդատերերի վարկանիշում 23-րդն է: Ըստ Forbes-ի՝ նրա կարողությունը կազմում է շուրջ $24.9 մլրդ:

Ջորջ Սորոսն, ում հաճախ անվանում են «ֆինանսական հանճար», «մարդ, որ փլուզման ենթարկեց Անգլիայի Բանկը» և «սկանդալային ներդրող», այսօր ղեկավարում է ներդրումային ֆոնդ:

Սկսելով իր գործունեությունը 1950-ական թվականներին որպես մատուցող՝ Ջորջ Սորոսը աստիճանաբար շարժվում է դեպի ֆինանսական շուկա: Այսօր Սորոսն իր սեփական ներդրումային հիմնադրամի միջոցով ակտիվ ֆինանսական գործունեություն է ծավալում միջազգային ասպարեզում:

Ստորև ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ՝ Ջորջ Սորոսի մասին.

1992 թվականին Ջորջ Սորոսը, հետևելով իր «ներդրումային հոտառությանը», սկսել է վաճառել անգլիական ֆունտ` խաղալով այս արժույթի փոխարժեքի իջեցման վրա և մեկ օրվա ընթացքում աշխատել 1,1 մլրդ ԱՄՆ դոլար: Սորոսի գործողությունների արդյունքում Անգլիական Բանկը որոշել է իրականացրել մասսայական արտարժութային ինվենցիա: Արդյունքում ֆունտը դուրս է հանվել եվրոպական երկրներում արտարժույթների փոխարժեքի կարգավորման մեխանիզմից: Սա է պատճառը, որ Սորոսի անվանում են «մարդ, որ փլուզման ենթարկեց Անգլիայի Բանկը»:

Ջորջ Սորոսը Ուոլ-Սթրիթի այն խաղացողն է, ով վստահ է, որ ներդրողները «վազում են» բարձր գների հետևից և շուկայում ստեղծում «ֆինանսական փուչիկներ», հետևապես իր ներդրումային որոշումներում Սորոսը շարժվում է՝ հիմք ընդունելով իր այս տեսությունը:

Այսօր Ջորջ Սորոսը ֆինանսական աշխարհի 2-րդ հարուստ մարդն է՝ Ուորեն Բաֆեթից հետո: 

Share