Բաժին. Տնտեսական

Սիրիայից մեկնարկել է բանջարեղենի և մրգերի կազմակերպված արտահանում Ռուսաստան

Սկսվել են Սիրիայից բանջարեղենի եւ մրգերի առաջին կազմակերպված մատակարարումները Ռուսաստանին, որոնք թեկուզեւ մասնակիորեն պետք Է փոխարինեն ներկրման համար արգելված թուրքական մթերքին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտը»:

Ներմուծողը Մայկոպի «Ադիկ-Յուրակ» ընկերությունն Է: Հրատարակության տվյալներով՝ այն կարող Է կապված լինել Գոդ Նիսանովի եւ Զարախ Իլիեւի կառույցների հետ, որոնք Մոսկվայում «Եվրոպեյսկի» առեւտրական կենտրոնի եւ «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերերն են: Բանջարեղենը եւ մրգերն արդեն ստացվում են գործարարների կողմից վերահսկվող «Ֆուդ-Սիթի» մեծա-մանրածախ պարենային կենտրոնում:  

Անցյալ շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ Է ժամանել մթերքի երկրորդ խմբաքանակը՝ շուրջ 3 հազար տոննա նարինջ, կիտրոն, թուրինջ, լոլիկ եւ կաղամբ:

Share