Բաժին. Տնտեսական

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում պաղպաղակի արտադրությունն աճել է 54%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 54%-ով և կազմել 152.6 հազար լիտր։

Միևնույն ժամանակ պանրի արտադրության ծավալներն աճել են 2.1%-ով և կազմել 1 989.8 տոննա, կաթի արտադրության ծավալներն աճել են 0.7%-ով և կազմել 57.1 մլն լիտր, թթվասերի արտադրությունը նյունպես աճել է 0.7%՝ կազմելով 977.1 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել են 0.8%-ով և կազմել 143.8 տոննա, իսկ մածունի արտադրությունը կրճատվել է 0.3%-ով և կազմել 950.3 տոննա։

Share