Բաժին. Տնտեսական

ԱՄՀ․ համաշխարհային տնտեսության լճացման մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացնում Է, որ ձգձգվող դանդաղ աճի պատճառով համաշխարհային տնտեսությունն ավելի մեծ չափով զգայուն կլինի բացասական իրադարձությունների նկատմամբ, ինչպես նաեւ կաճի գլոբալ համաշխարհային լճացման վտանգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսական զարգացման կանխատեսումը նվազեցրել Է արտահանության թույլ ցուցանիշների եւ ԱՄՆ-ում ներդրումների դանդաղման, ինչպես նաեւ բոլոր հիմնական հումքային ապրանքների գների անկման պատճառով: Համաշխարհային տնտեսությունն այս տարի կաճի 3,2 տոկոսով՝ հունվարին տրված 3,4 տոկոս կանխատեսման համեմատությամբ, ապրիլի 12-ին հայտնել Է ԱՄՀ-ի ներկայացուցիչը:

Ավելի թույլ կանխատեսումները լրացուցիչ ճնշում են գործադրում ամբողջ աշխարհի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների վրա, որոնք այս շաբաթ հավաքվել են Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի գարնանային հանդիպման համար: Արժույթի համաշխարհային հիմնադրամը նաեւ 2017 թվականին աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 3,5 տոկոս՝ երեք ամիս առաջ տրված 3,6 տոկոսի համեմատությամբ:

Share