Տնտեսական | 12:43 15/04/16

Անգոլայում նավթի ու գազի հսկայական պաշարներով հանքավայր է հայտնաբերվել

Անգոլայի Sonangol պետական նավթընկերությունը հայտնել Է, որ Կվանզա գետի ավազանում հայտնաբերվել են նավթի ու գազի պաշարներ՝ ավելի քան 2,2 մլրդ բարել նավթային համարժեքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ թիվ 24 բլոկում, որը համատեղ շահագործվում Է BP-ի հետ, պաշարները գնահատվում են 1,7 մլրդ բարել նավթային համարժեքով, իսկ Sonangol-ին պատկանող թիվ 20 բլոկում՝ 570 մլն բարել նավթային համարժեքով:

Անգոլան Աֆրիկայում Նիգերիայից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում նավթի արդյունահանման ցուցանիշով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: