Բաժին. Տնտեսական

ԱՄՀ․ Վրաստանի տնտեսության 2016 թվականի աճի կանխատեսումը նվազեցվել է մինչեւ 2.5%

Արժույթի միջազգային հիմնադրամը 2016 եւ 2017 թվականներին Վրաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցրել է համապատասխանաբար մինչեւ 2,5 տոկոս եւ 4,5 տոկոս: Դա ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է World Economic Outlook հիմնադրամի տեղեկագրից:

Տնտեսական աճին խոչընդոտում են հիմնականում արտաքին գործոնները: Տարածաշրջանում տիրող ծանր տնտեսական իրադրությունը բացասաբար է ազդում ապրանքների ու ծառայությունների արտահանումից եկամուտների վրա: 2015 թվականին տնտեսական աճը 2014 թվականի համեմատությամբ կազմել է 2,8 տոկոս: Տարվա ընթացքում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր ներքին սպառմամբ, որը թուլացել է ստացվող դրամական փոխանցումների նվազումից եւ օտարերկրյա արժույթով տրված վարկերի սպասարկման բեռից, նշվում է Վրաստանի Ազգային բանկի նյութերում:

ԱՄՀ-ի նախորդ զեկույցում 2016 թվականին Վրաստանում ՀՆԱ-ի աճ էր ենթադրվում 3 տոկոսով, իսկ 2017 թվականին՝ 5 տոկոսով: Իր հերթին Վրաստանի կառավարությունը տնտեսական աճ է կանխատեսում 3 տոկոսի չափով, հաղորդել է Sputnik-ը:

Share