Բաժին. Տնտեսական

Լևոն Յոլյան. Գազի սակագնի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ՀԾԿՀ-ն

Գազի սակագինը սպառողների համար նվազեցնելու վերջնական որոշումը կկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: «Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագինը նվազեցնելու հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել: Հանձնաժողովը կքննարկի և վերջնական որոշո ւմը կկայացնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Յոլյանը:

Այլ հարցերի նախարարը հստակ պատասխաններ չտվեց և արագ մտավ նիստերի դահլիճ:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը հաստատել էր, որ ընկերությունը  մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով:Հայտով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։ Այսինքն` բնակիչների համար գազի մեկ խմ սակագինը 156-ից կդառնա 146,7 դրամ:

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է հայտ ներկայացնել նաև ամսական 10 հազար և ավելի խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի վերանայելու նպատակով:

Share