Բաժին. Տնտեսական

Սերգո Կարապետյան․ կառավարությունը շարունակում է աջակցել գյուղացիական տնտեսություններին

Կառավարությունն ամեն տարի գյուղացիական տնտեսություններին  օժանդակում է մի շարք ծրագրերով: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի հարցին: «Այս տարի ևս բացառություն չէ: Մենք հանրապետության բոլոր մարզերից հավաքում ենք գյուղացիական տնտեսությունների պահանջարկը՝ պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմերի, ինչպես նաև վարկերի, իսկ կառավարութjունում ծրագրեր են մշակվում՝ գյուղացիներին մատչելի գներով պարարտանյութ, սերմ և դիզվառելիք տրամադրելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը:

Նախարարը նշեց, որ այդ հարցը կառավարությունում քննարկվել է այս տարվա հունվարին: «Գյուղացիական տնտեսությունների պահանջով ամբողջապես հանրապետություն է ներկրվել գարու, արտույտի, կորնգանի սերմեր, ինչպես նաև ցորենի էլիտային սերմերը: Սերմերը բաշխվել են բոլոր գյուղացիական տնտեսություններին: Բարձրադիր գոտիներում գարնանացանը դեռևս շարունակվում են: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար տրամադրվում են նաև սուբսիդավորվող վարկեր»,- ասաց Կարապետյանը:

Share