Բաժին. Տնտեսական

Աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունները

Մյանման աշխարհի ամենաարագ աճող տնտեսությամբ երկիրն է: Այս մասին վկայում է Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կողմից հրապարակված՝ համաշխարհային տնտեսության ընդանուր իրավիճակը ներկայացնող զեկույցը (World Economic Outlook): Ըստ զեկույցի՝ 2016 թվականին Մյանմայի տնտեսությունը կապահովի 8.6% աճ: Երկիրն առավել մեծ առաջընթաց կգրանցի սպառման և արտահանման ոլորտներում: 

Աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունների վարկանիշի երկրորդ հորիզոնականում Կոտ Դիվուարն է: ԱՄՀ-ի վերլուծաբանների կանխատեսումներով՝ այս տարի Կոտ Դիվուարի տնտեսությունը կապահովի 8.5% աճ: Երրորդ հորիզոնականում Բութանն է՝ տնտեսական աճի 8.4% կանխատեսվող ցուցանիշով: 

Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաև Հնդկաստանը (7.5%), Լաոսը (7.4%), Իրաքը (7.2%), Կամբոջան (7%), Տանզանիան (6.9%), Բանգլադեշը (6.6%) և Սեեգալը (6.6%): 

Ինչպես նշվում է զեկույցում՝ վերջին տարիներին ընթացող քաղաքական տատանումներն ու տնտեսական տեղաշարժերը զգալի ազդեցություն են թողել համաշխարհային տնտեսության վրա: Արդյունքում, Աֆրիկայի և Ասիայի երկրների տնտեսությունները աճի կանխատեսվող ցուցանիշներով «առաջ են անցել» մի շարք զարգացած եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից: 

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա համար ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար կանխատեսում է 3.2% աճ:

Share