Բաժին. Տնտեսական

Որո՞նք են Հայաստանի խոշոր հարկատու բանկերը

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով մեր երկրի 50 խոշոր հարկատու ընկերություններից 8-ը բանկեր են:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝  հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ-ը և ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-ը: Վերջիններս հաշվետու տարում պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 998.21 մլն ՀՀ դրամ, 957.39 մլն ՀՀ դրամ և 889.50 մլն ՀՀ դրամ: Վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշով նշված երեք բանկերը զբաղեցրել են Հայաստանի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 21-րդ, 22-րդ և 26-րդ հորիզոնականները:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը (27-րդ տեղ, 843.54 մլն ՀՀ դրամ), ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ-ը (30-րդ տեղ, 782.53 մլն ՀՀ դրամ), ՅՈՒՆԻԲԱՆԿ-ը (41-րդ տեղ, 628.50 մլն ՀՀ դրամ), ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը (43-րդ տեղ, 608.11 մլն ՀՀ դրամ) և ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը (45-րդ տեղ, 604.13 մլն ՀՀ դրամ):

Share