Բաժին. Տնտեսական

Իրանն օրական 2.3 մլն բարել նավթ է արտահանում

Իրանական նավթի արտահանումը հասել Է օրական 2,3 մլն բարելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Թեհրանի մերձակա արդյունաբերական ձեռնարկություն կատարած այցելության ժամանակ:

«Իրանը նավթի եւ գազախտուցքի արտահանումն ավելացրել Է օրական մինչեւ 2,3 մլն բարելի, ինչը գրեթե կրկնակի ավելի Է, քան Իրանի եւ այլ երկրների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի) միջեւ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի՝ ատոմային ծրագրի հետ կապված գործարքի իրագործումն սկսելուց առաջ»,-Իսլամական Հանրապետության նախագահի խոսքը մեջբերել Է Tasnim գործակալությունը:

Նախքան պատժամիջոցների չեղարկումը, որոնք սահմանվել Էին, մասնավորապես, Իրանի նավթի ու գազի ճյուղի ընկերությունների դեմ, Իսլամական Հանրապետությանը թույլատրվում Էր արտահանել օրական 1 մլն բարելից ոչ ավելի նավթ:

Իրանի նավթի նախարարության տվյալներով՝ մարտի 20-ից երկիրը սեւ ոսկու օրական արտահանումն ավելացրել Է մինչեւ 2 մլն բարել, իսկ ապրիլին արդյունահանումն ավելացել Է 400 հազար բարելով՝ օրական մինչեւ 3,5 մլն բարել: Իրանի ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեում նավթի օրական արդյունահանումը նախատեսված Է 2,25 մլն բարելի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share