Բաժին. Տնտեսական

Հայաստանում ընտանեկան և սոցիալական նպաստ է ստանում 106 հազար 371 ընտանիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2015 թվականի վերջի դրությամբ մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 106 հազար 371, որի 75.6%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 30 հազար 350 դրամ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մինչև 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, տարեվերջին կազմել է 12 հազար 611 մարդ, իսկ նշանակված ամսական նպաստի չափը՝ 18 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների (նպաստառուների) թվաքանակը կազմել է 63 հազար 355 մարդ, նպաստի միջին չափը՝ 17 հազար 833.2 դրամ:

Նշենք նաև, որ 2015 թվականի վերջի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 44 հազար 957 ընտանիք: 

Share