Բաժին. Տնտեսական

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են

Տարվա առաջին երեք ամսում՝ հունվար-մարտին, մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 395.4 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 3 մլրդ 729.0 մլն դրամ կամ 7 մլն 667.4 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 2.5%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին ստացված օգնության 46%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 23%-ը` մանածագործական իրերը, շուրջ 9%` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 7%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, իսկ շուրջ 8%-ը` մնացած ապրանքները:

Հարկ է նշել, որ Հայաստան փոխանցված մարդասիրական օգնության 32%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին,  շուրջ 23%-ը՝ եվրոպական երկրներին, 22%-ը՝ Ճապոնիային, 12%-ը՝ Չինաստանին:

Share