Բաժին. Տնտեսական

Ո՞ր երկրում է թողարկվել 2015 թվականի լավագույն թղթադրամը

ԱՄՆ դոլարն, անխոս, ղեկավարում և ուղղորդում է գլոբալ շուկաները, սակայն երբ խոսքը գնում է արժույթի արտաքին գեղեցկության, անվտանգության և գունային համադրության մասին, ապա այստեղ առաջատարը Նոր Զելանդիայի ազգային արժույթն է՝ նորզելանդական դոլարը:  

Թղթադրամի Միջազգային Հանրությունը (International Bank Note Society, IBNS) հրապարակել է 2015 թվականի տարվա թղթադրամ մրցանակաբաշխության արդյունքները: Հաղթողը Նոր Զելանդիայի 5 դոլարանոց նոր թղթադրամն է, որն իր դիզայնով, պատկերներով ու անվտանգության նշաններով առանձնացել է 20 երկրներից ներկայացված շուրջ 40 նմուշների շարքում: IBNS-ի մասնագետները 5 դոլարանոց նորզելանդական թղթադրամը որակել են որպես «հիանալի»:

Ահա թե ինչպիսի տեսք ունի 2015թ. լավագույն թղթադրամը.

Նշենք, որ IBNS-ի՝ տարվա լավագույն թղթադրամ մրցույթին կարող են մասնակցել այն թղթադրամները, որոնք թողարկվել են հաշվետու տարվա ընթացքում և տվյալ պահին գտնվում են շրջանառության մեջ: Մասնագետները գնահատում են ներկայացված յուրաքանչյուր թղթադրամի դիզայնը, գեղարվեստական արժեքը, անվտանգության նշանները:

Տարվա լավագույն թղթադրամի կոչման համար պայքարել են նաև շվեդական 20 կրոն արժեքով թղթադրամը, ռուսական 100 ռուբլի արժեքով թղթադրամը, ղազախական 20 հազար տենգե արժեքով թղթադրամը և շոտլանդական 5 ֆունտ ստերլինգ արժեքով թղթադրամը:

Share