Բաժին. Տնտեսական

Հայաստանում տասը բնակչից երեքը աղքատ են

Մեր երկրում մեկ բնակչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտները կազմում են 49 հազար 535 դրամ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ պաշտոնական վերջին հաշվարկների՝  տնային տնտեսությունների մեկ շնչին բաժին ընկող գումարի մոտ 51 տոկոսը կազմում են եկամուտները վարձու աշխատանքից, 17 տոկոսը՝ կենսաթոշակները և նպաստները, 12 տոկոսը՝ արտերկրից ստացվող տրանսֆերտները:

Միևնույն ժամանակ, հանրապետությունում միջին ամսական անվանական սպառողական ծախսերը մեկ տնային տնտեսության հաշվով կազմում են 145 հազար ՀՀ դրամ, իսկ մեկ բնակչի հաշվով՝ մոտ 41 հազար ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ այս ծախսերի ավելի քան 45 տոկոսը կազմում են սննդամթերքի վրա կատարված ծախսերը:  

Նշենք նաև, որ ըստ հաշվարկների՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 30%, ինչը նշանակում է, որ հանրապետության տասը բնակչից երեքը ամսական 40 հազար 264 ՀՀ դրամից ցածր եկամուտ ունի (Հայաստանում աղքատ են համարվում բոլորն, ում եկամուտը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից՝ մեկ ամսվա համար 40 հազար 264 ՀՀ դրամ):

Share