Բաժին. Տնտեսական

Երկրներ, որոնք լավագույնն են հաջող կարիերա սկսելու համար

Պարզվում է, լավ կարիերա սկսելու և հաջողություններ ունենալու համար կարևոր է նաև երկրի ճիշտ ընտրությունը: Անկախ վելուծաբանների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2020 թվականը համաշխարհային տնտեսությունում զգալի կաճի նորավարտ մասնագետների պահանջարկը, և որոշ երկրներ այս առումով կառանձնանան: Մասնավորապես, մի շարք երկրներ իրենց տնտեսական կայունությամբ և աշխատանքի շուկայում ձևավորվող դրական փոփոխություններով երիտասարդ մասնագետներին հնարավորություն կտան կառուցելու լավ կարիերա:

Պարզելու համար, թե որոնք են կարիերա սկսելու համար լավագույն երկրները, վերլուծաբանները դիտարկել են մի խումբ ցուցանիշներ, մասնավորապես՝  աշխատանքի շուկան, տնտեսական կայունությունը, գործարար միջավայրը, եկամուտների հավասարությունը, նորարարությունները և այլն:

Կարիերա սկսելու համար լավագույն երկրների վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1. Չինաստան (ՀՆԱ-ն՝ $9.2 տրիլիոն, բնակչությունը՝ 1.4 մլրդ)

2. Գերմանիա (ՀՆԱ-ն՝ $3.7 տրիլիոն, բնակչությունը՝ 80.9 մլն)

3. ԱՄՆ (ՀՆԱ-ն՝ $16.8 տրիլիոն, բնակչությունը՝ 318.9 մլն)

4. Մեծ Բրիտանիա (ՀՆԱ-ն՝ $2.7 տրիլիոն, բնակչությունը՝ 64.5 մլն)

5. Կանադա (ՀՆԱ-ն՝ $1.8 տրիլիոն, բնակչությունը՝ 35.5 մլն)

6. Ճապոնիա (ՀՆԱ-ն՝ $4.9 տրիլիոն, բնակչությունը՝ 127.1 մլն)

7. Հարավային Կորեա (ՀՆԱ-ն՝ $1.3 տրլն, բնակչությունը՝ 50.4 մլն)

8. Շվեդիա (ՀՆԱ-ն՝ $580 մլրդ, բնակչությունը՝ 9.7 մլն)

9. Ռուսաստան (ՀՆԱ-ն՝ $2.1 տրիլիոն, բնակչությունը՝ 143.8 մլն)

10. Սաուդիան Արաբիա (ՀՆԱ-ն՝ $748 մլրդ, բնակչությունը՝ 30.9 մլն)

11. Նիդերլանդներ (ՀՆԱ-ն՝ $854 մլրդ, բնակչությունը՝ 16.9 մլն)

12. Դանիա (ՀՆԱ-ն՝ $336 մլրդ, բնակչությունը՝ 5.6 մլն)

13. Սինգապուր (ՀՆԱ-ն՝ $298 մլրդ, բնակչությունը՝ 5.5 մլն)

14. Ավստրալիա (ՀՆԱ-ն՝ $1.6 տրիլիոն, բնակչությունը՝ 23.5 մլն)

15. Ֆրանսիա (ՀՆԱ-ն՝ $2.8 տրիլիոն, բնակչությունը՝ 66.2 մլն)

Share