Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2016թ. ապրիլ

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է տվյալներ՝ Երևանի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրության՝  ապրիլին, մարտ ամսվա համեմատ, մայրաքաղաքի բնակարանների գները գրանցել են հարաբերական կայունություն: Որոշ վարչական շրջաններում, մասնավորապես՝ Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում և Դավթաշենում, գրանցվել է գների փոքր-ինչ աճ:

Ապրիլ ամսվա արդյունքներով Կենտրոն համայնքում, որտեղ գներն ամենաբարձրն են, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար ՀՀ դրամ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմում է 357 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 283.1 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմում է 276.65 հազար դրամ, Ավանում՝ 261.5 հազար դրամ, Շենգավիթում՝ 257,6 հազար դրամ:  

Նոր-Նորքում ցուցանիշը կազմում է 254.15 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,3 հազար դրամ, Աջափնյակում՝ 250,9 հազար ՀՀ դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 244.00 հազար դրամ, Նուբարաշենում` 157.25 հազար դրամ:

Share