Բաժին. Տնտեսական

Bloomberg․ OPEC-ը համաձայնության չի հասել նավթի արդյունահանման նոր բարձրակետի շուրջ

OPEC-ի անդամներին հունիսի 2-ին Վիեննայի գագաթնաժողովում չհաջողվեց համաձայնության հասնել նավթի արդյունահանման նոր բարձրակետի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով գագաթնաժողովի պատվիրակներից մեկին:

OPEC-ը դեկտեմբերին կայացած նիստում հրաժարվել Էր արդյունահանման պաշտոնական կողմնորոշիչ սահմանելուց, հայտարարելով, որ արտադրությունը կպահպանի օրական մոտավորապես 31,5 մլն բարելի մակարդակին:

Հաղորդագրության մեջ նաեւ ասված Է, որ կարտելի նոր գլխավոր քարտուղար Է ընտրվել Նիգերիայի պետական նավթընկերության նախկին ղեկավար Մոհամեդ Բարկինդոն:

Խորհրդաժողովի արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին Բրենտ նավթի գինը ցած Է ընկել բարելի դիմաց 49 դոլարից, ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը գերազանցել Է 67,5 ռուբլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share