Բաժին. Տնտեսական

Գրավատներն ավելացրել են վարկավորման ծավալները

2015 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գործել է 148 գրավատուն: 2014 թվականի համեմատ գրավատների թիվն աճել է 6-ով:  Այս մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարվա վերջի դրությամբ գրավատների ակտիվների համախառն ծավալը կազմել է 10,74 մլրդ ՀՀ դրամ, որից տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 8,55 մլրդ ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, 2015 թվականի վերջի դրությամբ գրավատների կողմից ներգրավված դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմել է 7,30 մլրդ ՀՀ դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի համեմատ գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 8,32 մլրդ ՀՀ դրամ, իսկ ակտիվները՝ 10,57 մլրդ ՀՀ դրամ:

Share