Բաժին. Տնտեսական

Եվրոպա՞, թե՞ ԱՄՆ. Որտե՞ղ են կանայք աշխատում շաբաթական «ավանդական» 40 ժամից ավելի

ԱՄՆ-ում աշխատող կանանց շուրջ 65%-ը շաբաթական միջինում աշխատում է ավելի երկար, քան «ավանդական» 40 ժամն է: Միևնույն ժամանակ, Գերմանիայի աշխատանքի շուկայում կանանց 30%-ն է աշխատում շաբաթական 40 ժամից ավելի, իսկ Ֆրանսիայում՝ 20%-ը: Մեծ Բրիտանիայում ցուցանիշը կազմում է մոտ 25%, Իտալիայում և Ճապոնիայում՝ 40%: Նման տվյալներ է հրապարակել Business Insider-ը՝ հիմք վերցնելով վերլուծաբանների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները:

Հարկ է նշել, որ ավելի վաղ աշխատանքի շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող Manpower գործակալությունը հրապարակել էր զեկույց, որի համաձայն՝ 18-34 տարիքային խմբի ներկայացուցիչներն, ովքեր մինչև 2020 թվականը կկազմեն գլոբալ աշխատաշուկայի շուրջ մեկ երրորդը, պատրաստակամ են աշխատել շաբաթական «ավանդական» 40 ժամից ավելի շատ և թոշակի անցնել ավելի ուշ, քան ավագ սերունդը:  

25 երկրում շուրջ 19 հազար երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝  շատ երիտասարդներ աշխատում են ավելի շատ, քան շաբաթական 40 աշխատանքային ժամը: Այսպես, օրինակ, Հնդկաստանում երիտասարդներն աշխատում են շաբաթական միջինում 52 ժամ, Սինգապուրում, Չինաստանում և Մեքսիկայում՝ 48 ժամ, Շվեյցարիայում և Հունաստանում՝ 47 ժամ, Ճապոնիայում՝ 46 ժամ, ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Նորվեգիայում՝ 45 ժամ, Ֆրանսիայում՝ 44 ժամ, Իսպանիայում, Գերմանիայում և Իտալիայում՝ 43 ժամ, Կանադայում և Նիդերլանդներում՝ 42 ժամ, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում՝ 41 ժամ:

Հարցված երկրներում երիտասարդների մեր երրորդը մտադիր է աշխատել մինչև 70 տարեկանը:

Շուրջ 12%-ը պատրաստակամություն է հայտնել աշխատել մինչև մահանալը:

Share