Բաժին. Տնտեսական

Տարեսկզբից բենզինը էժանացել է 11%-ով, դիզելային վառելիքը՝ 17%-ով

Մայիսին, ապրիլ ամսվա համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.5% գնաճ և դիզելային վառելիքի 2.9% գնանկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամսում, 2015 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում  բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են՝ համապատասխանաբար 11.6%-ով և 16.8%-ով: Միևնույն ժամանակ, 2015 թվականի դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 11.0%-ով, իսկ  դիզելային վառելիքինը՝ 17.6%-ով:

Share