Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյան. Սինգապուրը շահագրգռված Է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հունիսի 16-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ), հայտարարել Է, որ Սինգապուրը շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք երկխոսություն ենք սկսել, բանակցությունների ընթացքում Սինգապուրի վարչապետն առաջարկել Է, որ մենք շատ արագ անցնենք Սինգապուրի հետ ԱԱԳ-ի մասին պայմանագրի կնքման հնարավորությունը քննարկելուն: Սինգապուրը հետաքրքրված Է դրանով: Ես ուրախ եմ ձեզ տեղեկացնելու, որ մեր երկրների (ԵԱՏՄ) վարչապետները քննարկել են այդ հարցը եւ նույնպես դրական են արտահայտվել»,-ասել Է նա:

Հունիսի 16-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկել Է Պետերբուրգի 20-րդ միջազգային տնտեսական համաժողովը: Միջոցառմանը հյուրեր են հրավիրված աշխարհի հարյուրից ավելի երկրներից: Հոբելյանական համաժողովը կաշխատի երեք օր: Սպասվում Է, որ համաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եւ ուրիշների հետ:

Համաժողովին կմասնակցեն Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսաս Ռուիսը, Ավստրիայի փոխկանցլեր Ռայնհոլդ Միտերլեները, 11 նախարարներ՝ օտարերկրյա տասը պետություններից, եւ ԱՊՀ-ի երկրների կառավարությունների վեց անդամներ:

ՊՄՏՀ-2016-ին սպասվում են աշխարհի շուրջ 1,1 հազար ընկերությունների 10 հազարից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Նիդեռլանդներից, Ֆինլանդիայից, Բելգիայից, Չինաստանից, Ղազախստանից, Դանիայից, Հունաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից:

Share