Բաժին. Տնտեսական

Nike, Zara, H&M. Ամենօրյա և սպորտային հագուստի ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 ամենամյա վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ, որոնք հայտնի ու սիրված են ամբողջ աշխարհում:

Ըստ վարկանիշի՝  ամենօրյա և սպորտային հագուստի ամենաթանկ բրենդը Nike-ն է: Այն գնահատվում է $37,472 մլրդ: Առաջին եռյակում հայտնվել են նաև Zara և H&M բրենդները: Հարկ է նշել, որ այս բրենդների արժեքը ևս գերազանում է 10 մլրդ ԱՄՆ դոլարը:

Ընդհանուր առմամբ, ամենօրյա և սպորտային հագուստի ամենաթանկ 10 բրենդների արժեքը գնահատվում է $113.9 մլրդ:

Հագուստի 10 ամենաթանկ բրենդների վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1. Nike, բրենդի արժեքը՝ $37,472 մլրդ

2. Zara, բրենդի արժեքը՝ $25,221 մլրդ

3. H&M, բրենդի արժեքը՝ $12,665 մլրդ

4. Uniqlo, բրենդի արժեքը՝ $8,625 մլրդ

5. Under Armour, արժեքը՝ $6,698 մլրդ

6. Victoria’s Secret, արժեքը՝ $ 6,245 մլրդ

7. Adidas, բրենդի արժեքը՝ $ 5,257 մլրդ

8. Next, բրենդի արժեքը՝ $ 5,206 մլրդ

9. Ralph Lauren, բրենդի արժեքը՝  $ 3,497 մլրդ

10.  Lululemon, բրենդի արժեքը՝ $3,047 մլրդ

Share