Բաժին. Տնտեսական

BrandZ 2016. Տեխնոլոգիական աշխարհի 20 ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 ամենամյա վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ, որոնք հայտնի ու սիրված են ամբողջ աշխարհում:

Ինչպես պարզաբանում են գործակալության վերլուծաբանները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր տեմպերը և շուկայում առկա սուր մրցակցությունը նպաստել են ՏՀՏ ընկերությունների կողմից բրենդների առաջխաղացման և սեփական արտադրանքի նկատմամբ հաճախորդների նվիրվածության ձեռքբերման ուղղությամբ հետաքրքիր քայլերի մշակմանն ու իրականացմանը, ինչի արդյունքում էլ վերջին մեկ տարվա ընթացքում տեխնոլոգիական բրենդները թանկացել են:

Ըստ վարկանիշի՝ տեխնոլոգիական ոլորտի 20 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 տրիլիոն 106.3 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 6%-ով:

Տեխնոլոգիական աշխարհի 20 ամենաթանկ բրենդների վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1 Google, բրենդի արժեքը՝ 229,19 մլրդ դոլար

2 Apple, բրենդի արժեքը՝ 228,46 մլրդ դոլար

3 Microsoft, բրենդի արժեքը՝ 121,82 մլրդ դոլար

4 Facebook, բրենդի արժեքը՝ 102,55 մլրդ դոլար

5 IBM, բրենդի արժեքը՝ 86,20 մլրդ դոլար

6 Tencent, բրենդի արժեքը՝ 84,94 մլրդ դոլար

7 SAP, բրենդի արժեքը՝ 39,02 մլրդ դոլար

8 Baidu, բրենդի արժեքը՝ 29,03 մլրդ դոլար

9 Accenture, բրենդի արժեքը՝ 22,81 մլրդ դոլար

10 HP, բրենդի արժեքը՝ 21,38 մլրդ դոլար

11 Samsung, բրենդի արժեքը՝ 9,49 մլրդ դոլար

12 Oracle, բրենդի արժեքը՝ 19,48 մլրդ դոլար

13 Huawei, բրենդի արժեքը՝ 18,65 մլրդ դոլար

14 Intel, բրենդի արժեքը՝ 18,63 մլրդ դոլար

15 Cisco, բրենդի արժեքը՝ 14,50 մլրդ դոլար

16 LinkedIn, բրենդի արժեքը՝ 12,31 մլրդ դոլար

17 Adobe, բրենդի արժեքը՝ 10,44 մլրդ դոլար

18 Salesforce, բրենդի արժեքը՝ 9,91 մլրդ դոլար

19 Netflix, բրենդի արժեքը՝ 9,28 մլրդ դոլար

20 Sony, բրենդի արժեքը՝ 8,15 մլրդ դոլար

Share