Բաժին. Տնտեսական

30%-ով ավելացել են մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 1129.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 8 մլրդ 796.6 մլն դրամ կամ 18 մլն 212.6 հազ. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 30%-ով:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հաշվետու ամիսներին ստացված օգնության շուրջ 60%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 16%-ը` մանածագործական իրերը, մոտ 6%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, 5%` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, մնացածն՝ այլ ապրանքներ:

Հարկ է նշել, որ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության մոտ 31%-ը բաժին է ընկել Շվեյցարիային, 21%-ը՝ ԱՄՆ-ին, մոտ 10%-ը՝ Ճապոնիային, 7%-ը՝ Չինաստանին, 6%-ը՝ Իտալիային:

Share