Բաժին. Տնտեսական

Forbes. ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքները

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է ԱՄՆ-ի ամենահարուստ դինաստիաների վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են ինչպես մեր օրերում մեծ հաջողություններ գրանցած հայտնի բիզնես-կլաններ, այնպես էլ տարիների ընթացքում կուտակված հարստությունը շռայլորեն վատնող ընտանիքներ:

Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներկայացված է 25 ընտանիք: Այս ընտանիքներից յուրաքանչյուրի կարողությունը կազմում է ոչ պակաս, քան 1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ համախառն կարողությունը՝ ավելի քան 722 մլրդ ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ի ամենահարուստ դինաստիաների վարկանիշի առաջին 10-նյակը ներկայացնում ենք ստորև.

1. Ուոլտերների ընտանիք / Wal-Mart առևտրային ցանցի սեփականատերերն են: Ընտանիքի կարողությունը գնահատվում է 130 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը՝ 6: Ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 1962 թվականին:

2. Կոխերի ընտանիք / Բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող Koch Industries ընկերության սեփականատերերն են: Կոխ եղբայրների կարողությունը գնահատվում է 82 մլրդ ՄԱՆ դոլար: Ընտանիքի անդամների թիվը` 4: Ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 1925 թվականին:

3. Մարսերի ընտանիք / Շոկոլադի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող Mars ընկերության սեփականատերերն են: Բիզնես-կլանի կարողությունը գնահատվում է 78 մլրդ ԱՄՆ դոլար: Ընտանիքի անդամների թիվը՝ 3: Բիզնեսը հիմնադրվել է 1911 թվականին:

4. Կարգիլ-Մակմիլանների ընտանիք / Ներկայացնում են Cargill Inc. գյուղատնտեսական բիզնես-իմպերիան: Ընտանիքի կարողությունը կազմում է շուրջ 49 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը` 23: Բիզնեսը հիմնադրվել է 1865 թվականին:

5. Կոքսերի ընտանիք / Ընտանեկան բիզնեսը հիմանդրվել է մեդիա-արտադրության ոլորտում: Ընտանիքի կարողությունը գնահատվում է 41 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը՝ 3: Բիզնեսը հիմնադրվել է 1898 թվականին:

6. Ջոնսոնների ընտանիք / Ընտանիքի կարողությունը գնահատվում է 30 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը՝ 11: Մաքրող միջոցների արտադրության ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 1886 թվականին:

7. Պրիտցկերների ընտանիք / Ընտանիքի կարողությունը գնահատվում է 29 մլրդ ԱՄՆ դոլար: Ընտանիքի անդամների թիվը՝ 13: Ընտանիքին ունի հյուրանոցային բիզնես և զբաղվում է ակտիվ ներդրումային գործունեությամբ: Ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 1936 թվականին:

8. Էդվարդ Ջոնսոնի ընտանիք / Fidelity ֆինանսական հոլդինգի սեփականատերերն են: Ընտանիքի կարողությունը գնահատվում է 28.5 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը՝ 4: Բիզնեսը հիմնադրվել է 1946 թվականին:

9. Հերստների ընտանիք / Hearst Corp. մեդիահոլդինգի սեփականատերերն են: Ընտանիքի կարողությունը կազմում է 28 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը` 66: Բիզնեսը հիմնադրվել է 1887 թվականին:

10. Դանկանների ընտանիք / Բիզնես-կլանի կարողությունը գնահատվում է 21.5 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը՝ 4: Ընտանեկան բիզնեսը, որը զարգանում է էներգետիկայի ոլորտում, հիմնադրվել է 1968 թվականին:

Share