Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. արդյունահանման ծավալների կրճատման դեպքում նավթի գինը կարող հասնել մեկ բարելի դիմաց 75 դոլարի

2020 թվականին նավթի գինը կարող Է հասնել մեկ բարելի դիմաց 75 դոլարի, եթե ՕՊԷՔ-ը հանույթը կրճատի օրական ընդամենը 7 միլիոն բարելով եւ, համապատասխանաբար, շուկայում բաժինը ներկայիս 42 տոկոսից նվազեցնի մինչեւ 35 տոկոս: ՕՊԷՔ-ի համար գործողությունների այս սցենարն առաջարկել Է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2014 թվականից վերլուծելով կարտելի ռազմավարությունը՝ ԱՄՀ-ն հանգել Է այն եզրակացության, որ պայքարը հանուն բաժնի պահպանման եւ շուկայից թերթաքարային նավթ արտադրողների «դուրսմղման» հավասարակշռության չի հանգեցնի շուկայում, նշված Է Հիմնադրամի նյութերում:

ԱՄՀ-ի փորձագետների կարծիքով՝ՕՊԷՔ-ի համար «չարիքների փոքրագույնը» կլինի հանույթի կրճատումը:

Այն սցենարում, որի դեպքում կարտելը պահպանի  շուկայում իր բաժինը, 2020 թվականին նավթի գինը կկազմի մեկ բարելի դիմաց 58 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share