Բաժին. Տնտեսական

Հայաստանը մեկ ամիս գազ չի ստանա

Հրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը 2016 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին ՝ Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի  վնասված հատվածներում վերականգնողական,  գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում  գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման   աշխատանքներ կատարելու  նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:

Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:

Share