Բաժին. Տնտեսական

Շինարարության խթանում՝ միջազգային վարկերի հաշվին

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 17.34 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 2 անգամ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-մայիս ամիսներին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալից 10.51 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկին: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 3 անգամ: Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 3.41 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 60%-ով: Այլ միջազգային վարկային ծրագրերի հաշվին իրականացվել է շուրջ 3.42 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

Նշենք նաև, որ հունվար-մայիս ամիսներին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը մեր երկրի շինարարության համախառն ծավալում կազմել է 19%:

2015 թվականին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել էր 47,59 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր 20%-ով:

Share