Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, տնտեսական զարգացման և առևտրի նախարարի հետ

Հուլիսի 12-ին` Կիևում տեղի է ունեցել նախարար Արծվիկ Մինասյանի և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, տնտեսական զարգացման և առևտրի նախարար, Ստեփան Կուբիվի երկկողմ հանդիպումը, որին մասնալկցել է նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման, հայ-ուկրաինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման և շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել փորձի փոխանակում ՓՄՁ սուբյեկտների արտահանման ֆինանսավորման ապահովագրության ոլորտում: Քննարկվել են առևտրաշրջանառության ծավալների աճի հետ կապված մի շարք հարցեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է համատեղ ընկերություների ստեղծման և արտահանում կազմակերպելու հնարավորություների մասին:

Կողմերն անդրադարձել են ավիացիոն ոլորտում երկրների միջև առկա իրավիճակին, նշել նաև նոր ընկերությունների` տվյալ ուղղությամբ գործելու կարևորությունը հատկապես մրցակցության ապահովման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքոմ կողմերը նշել են հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության համար ձևավորված նախադրյալների առկայության մասին, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ակտիվացման անհրաժեշտությունը, գործուն քայլերի իրականացման նպատակահարմարությունը:

Ուկրաինական կողմն ընդգծել է Ուկրաինայում հայերի կողմից ձևավորած տնտեսական ներուժի առկայությունը, նրանց դերն ու նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Հանդիպումն անցել է փոխըմբռնման, դիրքորոշումների և մտքերի փոխանակման կառուցողական մթնոլորտում:

Share