Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս դառնալ հաջորդ Ուորեն Բաֆեթը

Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսիստն է, ամենահաջողակ ներդրողը, ամենահետևողական բարերարն ու ամենահարուստ մարդկանցից մեկը: Forbes-ի գնահատմամբ՝ 85-ամյա Ուորեն Բաֆեթի կարողությունը կազմում է շուրջ 60 մլրդ ԱՄՆ դոլար:

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հաջորդ Ուորեն Բաֆեթը և լինել չափազանց հաջողակ գործարար, ներկայացնում ենք ամփոփ ուղեցույց՝ 23 քայլ Ուորեն Բաֆեթի ունեցած հաջողություններին հասնելու համար.

1 Որոշեք ու հավատացեք, որ կլինեք հարուստ և գործադրեք Ձեր ջանքերը՝ դրան հասնելու համար:

2 Սովորեք գումար խնայել դեռևս երիտասարդ տարիքից:

3 Կատարեք ներդրումներ. խնայողություններն ու եկամուտները պետք չէ սառեցնել:

4 Հնարավորության դեպքում ավարտեք համալսարանը էքստերն կարգով:

5 Սովորեք հաղթահարել ձախողումներն ու մերժումները:

6 Որքան հնարավոր է շատ շփվեք մարդկանց հետ:

7 Եղեք համառ:

8 Մշակեք Ձեր խոսքն ու ուժեղացրեք ճարտասանական հմտությունները:

9 Ձեռք բերեք տնտեսելու սովորույթ:

10 Շրջապատեք Ձեզ այնպիսի մարդկանցով, ովքեր հավատում են Ձեզ:

11 Անընդհատ փնտրեք բիզնես գործընկերներ:

12 Համոզեք մարդկանց հավատալ Ձեր հաջողությանը:

13 Երբեք մի մտածեք, որ հաջողությունը կախված է գրասենյակի ճոխությունից:

14 Ապրեք համեստ:

15 Մի խմայեք ոչ մի միջոց Ձեր գիտելիքներն ավելացնելու և հմտությունները զարգացնելու համար:

16 Եղեք չափազանց սկզբունքային:

17 Որպես ներդրող փորձեք տարբերվել ընդհանուրից:

18 Ներդրումներ կատարելիս երբեք մի շարժվեք զգացմունքներով:

19 Ըստ անհրաժեշտության՝ կայացրեք կոշտ որոշումներ:

20 Նեդրումներ կատարեք միայն այն ոլորտներում, որոնց մասին լավ տեղեկացված եք:

21 Եղեք ազնիվ:

22 Բարեգործություն արեք, բայց ոչ ձևական:

23 Սահմանափակեք Ձեր գործունեությունը՝ կենտրոնանալով միայն ամենակարևորի վրա:

Share