Բաժին. Տնտեսական

Գազպրոմում անհանգստացած են ՀՀ վարչապետի հեռախոսազրույցից

Հայկական Ժամանակն անդրադարձել է ՀՀ վարաչպետի և Իրանի առաջին փոխնախագահի հեռախոսազրույցի հետևանքներին։

«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ «Գազպրոմի» ղեկավարությանը նյարդայնացրել Է ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ։

Խնդիրն այն է, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է իրանական կողմին Հայաստանին գազ մատակարարել առաջիկա մեկ ամսվա ընթացքում, քանի որ ՌԴ-ից Հայաստան եկող գազամուղի վրա վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այդպիսի աշխատանքներ հաճախակի են արվում և այդ ընթացքում Հայաստանը օգտագործում է գազապահեստարաններում կուտակված գազը։ Կուտակված գազի ծավալը մանավանդ ամռանը Հայաստանի պահանջարկը կարող Է բավարարել ավելի քան երկու ամիս, և Իրանից գազի մատակարարման կարիք չկա։ Ռուսական կողմը լուրջ մտահոգություններ ունի, որ ՀՀ իշխանությունները փորձում են ռուսական գազի այլընտրանք գտնել և ստեղծված առիթը օգտագործում են Հայաստանում իրանական գազի «ոտքը պնդացնելու» համար։ Ընդգծենք, որ Ռուսաստանի համար սկզբունքային հարց է և տարիներ շարունակ ՌԴ-ն ջանքեր Է թափել Հայաստանը իրանական գազից հնարավորինս հեռու պահելու և ՀՀ-ի կախվածությանը ռուսական գազից խորացնելու համար։ Իրանից ներքին սպառման համար գազ մատակարարելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը կարող Է էապես թուլացնել Հայաստանի կախվածությունը ռուսական գազից», – գրում է թերթը։

Share