Բաժին. Տնտեսական

Երևանի կոնյակի գործարանը՝ խմիչքների արտադրության ոլորտի խոշոր հարկատու

2016 ֆինանսական տարվա առաջին կեսի արդյունքներով Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի պետական բյուջե է վճարել 1.90 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր` հայտնվելով մեր երկրի խոշոր հարկատուների ցանկի 28-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ վճարված հարկերից շուրջ 830.98 մլն ՀՀ դրամը կազմել են ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը:

Հարկ է նշել, որ վճարված հարկերի ցուցանիշով Երևանի կոնյակի գործարանը հանրապետության խմիչքների արտտադրության ոլորտում առաջին տեղում է:

Նշենք նաև, որ 2015 թվականին Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի պետական բյուջե էր վճարել 4.92 մլրդ ՀՀ դրամի, 2014 թվականին՝  7,03 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: 2013 թվականին վճարված հարկերը կազմել էին 4,68 մլրդ ՀՀ դրամ:

Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թվականին:1998 թվականին գործարանը սեփականաշնորհվել է և մտել Pernod Ricard միջազգային խմբի մեջ։

Share