Բաժին. Տնտեսական

Հայաստանում կենսաթոշակների միջին չափը կազմում է 40 հազար դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ մեր երկրում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 467 հազար 782 մարդ, այդ թվում՝ աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 465 հազար 550, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 2 հազար 232 մարդ:

Ինչպես փաստում է պաշտոնական վիճակագրությունը՝ կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 347.8 դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի վերջի դրությամբ հանրապետությունում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 465 հազար 802 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 463 հազար 471, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 2 հազար 331 մարդ: Կենսաթոշակի միջին չափը տարվա վերջին կազմել էր 40 հազար 441 դրամ:

Share