Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2016թ. հունիս

Երևանի անշարժ գույքի շուկայում շարունակվում է պահպանվել գների հարաբերական կայունությունը: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հունիս ամսվա արդյունքներով Կենտրոն համայնքում, որտեղ բնակարաններն ամենթանկն են, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428,25 հազար ՀՀ դրամ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմում է 357.30 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 283.10 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 276.75 հազար դրամ, Ավանում՝ 261.70 հազար դրամ, Շենգավիթում՝ 257,70 հազար դրամ:  

Նոր-Նորքում ցուցանիշը կազմել է 254.20 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,35 հազար դրամ, Աջափնյակում՝ 251 հազար ՀՀ դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 244.10 հազար դրամ, Նուբարաշենում` 157.35 հազար դրամ:

Share