Բաժին. Տնտեսական

Հայփոստ. պարգևներ Ria Money Transfer համակարգի հաճախորդներին

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստի և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակներում օգոստոսի հինգին հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲ ընկերությունից, պատահականության սկզբունքով ընտրվեց մեկ հաճախորդ և հուլիս ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացան դրամական պարգև և պատվոգիր: Հիշեցնենք, որ արշավն իրականացվելու է 2016թ. Հուլիսի 1-ից մինչև տարեվերջ: «Ռիա» համակարգից օգտված ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:

Ria Money Transfer համակարգով հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ:

Share